ՈՒԱԾ-ը եկեղեցիներում «ռուսաստանամետ գրականություն» է հայտնաբերել

283

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չորեքշաբթի հանդես է եկել պնդմամբ, թե խուզարկությունների ընթացքում Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարներում, այդ թվում՝ Կիև-Պեչորյան մայրավանքում, հայտնաբերվել են «ռուսաստանամետ գրականություն և միլիոնների գումարներ»։

«ՈՒԱԾ-ը գտել է ռուսաստանամետ գրականություն և միլիոնների գումարներ՝ ավելի քան 2 մլն գրիվնա (54 հազար դոլար), 100 հազար դոլար և մի քանի հազար ռուսական ռուբլի։ Ոստիկանության և Ազգային գվարդիայի աշխատակիցների համագործակցությամբ՝ մանրակրկիտ ստուգվել են 350 եկեղեցական կառույցներ և 850 մարդ։ 50-ից ավելի մարդիկ խորացված հակահետախուզական հարցաքննության են ենթարկվել, այդ թվում՝ ստի դետեկտորի կիրառմամբ։ Նրանց թվում եղել են ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներ, այլև օտարերկրացիներ, մասնավորապես՝ ՌԴ քաղաքացիներ, որոնք եղել են այդ օբյեկտների տարաքում»,- ասվում է հատուկ ծառայության հաղորդագրության մեջ։

Կիև-Պեչորյան մայրավանքը Ռուսիայի առաջին վանքերից է և հնագույն եկեղեցին Ուկրաինայի տարածքում, այն հիմնվել է XI դարում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըTimes․ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի Sea King ուղղաթիռներ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Մարոկկոյի եւ Խորվաթիայի թիմերը գոլ չխփեցին (տեսանյութ)