ՈՒԱԾ-ը կալանք է դրել Մեդվեդչուկի կնոջ 20 մլն դոլար ակտիվի վրա

360

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կալանք է սահմանել ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ՝ Օկսանա Մարչենկոյի 740 մլն գրիվնա (ավելի քան 20 մլն դոլար) ակտիվի նկատմամբ։

Հատուկ ծառայությունում նշել են, որ ունեցվածքի նկատմամբ կալանքը սահմանվել է Մարչենկոյի դեմ քրեական հետաքննության շրջանակներում՝ Ուկրաինայի ՔՕ 110-2 հոդվածի 3 մասով (սահմանադրական կարգի տապալման ֆինասավորում կամ պետական իշխանության զավթում, տարածքների կամ պետական սահմանի փոփոխություն)։

ՈՒԱԾ վարչությունը Իվանովո-Ֆրանկովսկի մարզում մարտի 24-ին Մարչենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Նույն ժամանակ հատուկ ծառայությունը հայտարարել է, որ կալանել է նրա՝ մոտավորապես 12 մլն դոլար ակտիվները։ Փետրվարի 23-ին հաղորդվել էր 153 մլն դոլար ակտիվների կալանքի մասին, 2022 թ․ հուլիսին կալանք էր դրվել Մարչենկոյի և Մեդվեդչուկի 1 մլն դոլար ունեցվածքի վրա։ Ապրիլի 4-ին Մարչենկոն հեռակա ձերբակալվել է։ Ուկրաինացի իրավապահները պնդում են, որ նա 10,4 մլն գրիվնա (մոտավորապես 283 հազար դոլար) է փոխանցել Ղրիմում ռուսաստանյան զինված ուժերին։ Մեկ օր անց դատարանը կալանք է դրել Լվովի մարզում երկու հողատարածքների վրա՝ ընդհանուր 466 հազար դոլար արժեքով, որոնք Մարչենկոյի սեփականությունն էին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի անվտանգությունը ՆԱՏՕ-ի առաջնահերթությունն է
Հաջորդ հոդվածըԴատարանը հրաժարվել է չեղարկել Գալկինի օտարերկրյա գործակալի կարգավիճակը