ՈւԵՖԱ նախագահը դեմ է աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելուն

321

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը, որն այժմ շրջանառում է ՖԻՖԱ-ն։

«Ավելի մեծ քանակը չի նշանակում ավելի լավ։ Աշխարհի առաջնությունների ամբողջ արժեքը հազվագյուտ լինելու մեջ է։ Ամեն երկու տարին մեկ անցկացնելը կթուլացնի մրցաշարը եւ կարժեզրկի դրա հեղինակությունը»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

ՖԻՖԱ-ի այս գաղափարի մասին մի քանի անգամ արտահայտվել է միջազգային ֆեդերացիայի Ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար, Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը, որը նշել էր, թե հանդիպումների քանակը մեկ մրցաշրջանում չի ավելանա, իսկ եզրափակիչ մրցաշարից հետո կլինի 25 օրվա պարտադիր հանգիստ մասնակիցների համար։

Նախորդ հոդվածըՊՍԺ նախագահը՝ Սուպերլիգայի մասին.Միասին կարողացանք պաշտպանել եվրոպական ֆուտբոլի շահերը
Հաջորդ հոդվածըՄահացել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն