ՊՍԺ նախագահը՝ Սուպերլիգայի մասին.Միասին կարողացանք պաշտպանել եվրոպական ֆուտբոլի շահերը

309

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ЕСА) նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին քամահրանքով է խոսել եվրոպական Սուպերլիգայի գաղափարից չհրաժարվող եւ եվրոպական դատարանում ՈւԵՖԱ-ի դեմ հայց ներկայացրած Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» եւ Թուրինի «Յուվենտուսի» մասին, փոխանցում է իսպանական Marca-ն։

«Ժամանակ չեմ կորցնի ապրիլի 18-ի եւ «այնքան էլ ոչ Սուպերլիգայի» մասին խոսակցությունների վրա։ Չեմ սիրում անդրադառնալ հեքիաթասացներին եւ անհաջողակներին։ Միասին կարողացանք պաշտպանել եվրոպական ֆուտբոլի շահերը։ Մենք ապավինեցինք ՈւԵՖԱ նախագահի վճռականությանն ու ուժին կեսգիշերային հեղաշրջման դեմ։ Նա ասաց, որ մենք կհաղթենք։ Մենք հաղթեցինք։

Մինչ երեք անջատականներ վատնում են ուժերը, խեղաթյուրում են իրականությունը եւ շարունակում են բղավել երկնքի ուղղությամբ, մյուսները շարժվում են առաջ»,- Եվրոպական ակումբների ասոցիացիայի նիստում ասել է Ալ-Խելաիֆին։

Սուպերլիգայի նախագծից դուրս եկած 9 ակումբները վերադարձել էին Եվրոպայի ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի կազմ։ Սուպերլիգայի գաղափարին հավատարիմ մնացած հիմնադիր ակումբներից «Ռեալը», «Յուվենտուսը» եւ «Բարսելոնան» մտադիր չեն վերադառնալ Եվրոպայի ֆուտբոլային ակումբների ասոցիացիա։ Նրանք դատական կարգով վիճարկում են իրենց իրավունքը ՈւԵՖԱ-ի հետ։

Նախորդ հոդվածըՊատվաստված և կորոնավիրուսից ապաքինված ֆուտբոլիստները թեստ չեն հանձնի
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ նախագահը դեմ է աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելուն