ՈՒԵՖԱ-ն կարող է թույլ չտալ «Բարսելոնային» մասնակցել եվրագավաթներին

213

Իսպանացի փաստաբան Խորխե Վակերոն, ով մասնագիտանում է սպորտային իրավունքի ոլորտում, նշել է, որ «Բարսելոնան» կարող է պատժամիջոցների ենթարկվել ՈՒԵՖԱ-ի կողմից մրցավարներին կաշառելու կասկածանքով,- փոխանցում է Onda Cero-ն։

Համաձայն ՈՒԵՖԱ-ի կանոնների կետերից մեկի՝ եթե կազմակերպությունը գտնում է, որ որևէ ակումբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է եղել ազգային առաջնությունում կամ միջազգային մրցումներում խաղի արդյունքի վրա ազդելու որևէ գործունեության մեջ, ապա այս թիմը կարող է դուրս մնալ եվրագավաթներից։

Այսպիսով, եթե հաստատվի «Բարսելոնայի» մեղքը, ապա ՈՒԵՖԱ-ն կարող է թույլ չտալ կատալոնացիներին մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մեղադրվում է Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախկին անդամին գումար փոխանցելու մեջ՝ սպորտային արդյունքների վրա ազդելու համար։

Նախորդ հոդվածըWhoScored. Մխիթարյանը՝ Ուդինեզեի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըWR Chess Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Դուդայի հետ եւ մնաց առաջին տեղում