Ռոմանո․ Տուխելը կփոխարինի Նագելսմանին Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնում

199

Թոմաս Տուխելը կդառնա «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է իտալացի լրագրող, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 49-ամյա մասնագետն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, իսկ պայմանագիրը կկնքվի մոտ ժամանակներս։

Տուխելը մինչ այս գլխավորել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Չելսին», ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիան»:

Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ «Բավարիան» դիտարկում է գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին պաշտոնանկ անելու հնարավորությունը։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել՝ մրցավարներին կաշառելու մեղադրանքները պարզելու նպատակով
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ Օտարերկրյա զինվորականները և զենքն Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ-ի օրինական թիրախն են