‘ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Ֆեներբախչեին» և «Բեշիքթաշին» ‘

788

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն թուրքական «Ֆեներբախչեին» և «Բեշիքթաշին» զրկել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:

Նշված թիմերից առաջինը բաց կթողնի Եվրոպայի լիգայի առաջիկա խաղարկությունը, իսկ ահա «Ֆեներբախչեն» հեռացվել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվելիք հաջորդ երեք գավաթային մրցաշարերից, որոնց մասնակցելու ուղեգիր կնվաճի ազգային առաջնությունում համապատասխան տեղ գրավելու դեպքում: Պատժաչափը առնչվում է նաեւ Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությանը: Ընդ որում, եվրագավաթային երրորդ մրցաշրջանից զրկումը հնգամյա պայմանական փորձնական ժամկետով է: Համանման գործով անցնում են նաեւ «Ֆեներբախչեի» հինգ պաշտոնյաներ:

«Բեշիքթաշի» երկու ներկայացուցիչներ կասկածվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու գործառույթներում: Դա, ենթադրաբար, վերաբերում է Թուրքիայի գավաթի 2011 թվականի խաղարկության եզրափակիչ խաղին:

Կարգապահական կոմիտեն ուսումնասիրելով նաեւ ռումինական «Ստյաուայի» գործի հանգամանքները՝ որոշել է հնգամյա փորձնական ժամկետով ակումբին զրկել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերից մեկին մասնակցելուց:

Թուրքական եւ ռումինական ակումբները կարող են վիճարկել կարգապահական կոմիտեի որոշումը ՈՒԵՖԱ-ի բողոքարկման ատյանում: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Նախորդ հոդվածը‘Վարշավայի պուրակներից մեկին շնորհվել է «Հայկական պուրակ» անվանումը’
Հաջորդ հոդվածը‘Թատերական բուհին կառավարությունը կհատկացնի 60 մլն դրամ’