‘Թատերական բուհին կառավարությունը կհատկացնի 60 մլն դրամ’

999

Հունիսի 27-ին կառավարության նիստում կքննարկվի 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականի 9 ամսում 60 մլն դրամ  հատկացնելու հարցը՝ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովման նպատակով ինստիտուտին տրամադրելու համար:

Ըստ փաստաթղթի մեջ տեղ գտած «Կարգավորման նպատակը և բնույթը» հավելվածի՝ նման խոշոր գումարը տրամադրվում է ինստիտուտի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով: Իսկ թե մասնավորապես ինչ ուղղությամբ պետք է ծախսվեն գումարները՝ գործադիրը չի մանրամասնում:

Փաստաթղթի մեջ նշվում է նաև ՊՈԱԿ-ի ընթացիկ վիճակը, ըստ որի՝  տեղի ունեցած բարեփոխումների արդյունքում ինստիտուտում կատարվել են վերանորոգման մեծածավալ աշխատանքներ: Ստեղծվել են նորագույն տեխնիկայով հագեցած մասնագիտական լսարան-լաբորատորիաներ՝ մոնտաժային, ձայնագրման, տեսագրման 3D անիմացիայի, մուլտ-տաղավար, պարասրահներ, պատկերասրահ, էլեկտրոնային գրադարան:

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Ֆեներբախչեին» և «Բեշիքթաշին» ‘
Հաջորդ հոդվածը‘Աղվան Վարդանյան. Այսքան ներքին լարվածություն քաղաքական կյանքում քիչ է եղել’