‘ՈւԵՖԱ. 2014 թվականի խորհրդանշական հավաքականը’

905

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2014 թվականի խորհրդանշական հավաքականի կազմը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան 8,6 մլն մարդ: Այսպիսով, ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական կազմն ունի հետևյալ տեսքը:

Դարպասապահ` Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիայի հավաքական)

Պաշտպաններ՝ Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Դիեգո Գոդին («Ատլետիկո», Ուրուգվայի հավաքական), Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիայի հավաքական), Դավիդ Ալաբա («Բավարիա», Ավստրիայի հավաքական)։

Կիսապաշտպաններ՝ Արիեն Ռոբեն («Բավարիա», Հոլանդիայի հավաքական), Անխել Դի Մարիա («Ռեալ», ապա «Մանչեսթեր Յունայթեդ», Արգենտինայի հավաքական), Թոնի Կրոս («Բավարիա», ապա «Ռեալ», Գերմանիայի հավաքական)։

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական), Զլատան Իբրահիմովիչ («Պարի Սեն Ժերմեն», Շվեդիայի հավաքական), Քրիստիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիայի հավաքական)։ 

Հավելենք` առավել շատ ձայներ ստացել է 4-3-3 դասավորությունը. Այս տակտիկական կառուցվածքի օգտին քվեարկել է օգտատերերի 37%-ը: Ամենաշատ թվով ձայներ ստացել է Քրիստիանո Ռոնալդուն (623 046)։ Գոդինը, դի Մարիան և Թոնի Կրոսն առաջին անգամ են հայտնվում ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում, իսկ Ռոնալդուն` 8-րդ անգամ անընդմեջ: Ուշագրավ է նաև այն, որ ՈւԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականում չկան Անգլիայի և Իտալիայի առաջնությունների ներկայացուցիչներ` բացառությամբ «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Անխել դի Մարիայի:

Նախորդ հոդվածը‘Կադիրովը Խոդորկովսկուն բոլոր մուսուլմանների թշնամի է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում մթերային խանութում զինված անձը պատանդներ է վերցրել’