‘Ուզբեկստանում ևս 2 քրգործ է հարուցվել ընդդեմ Գուլնարա Կարիմովայի’

1096

Ուզբեկստանի դատախազությունը հաղորդել է երկրի առաջին նախագահի դստեր՝ Գուլնարա Կարիմովայի դեմ նոր քրեական գործեր հարուցելու մասին։

Կարիմովան այժմ գաղութում է, 2017 թ․ դատարանը նրան դատապարտել է տասը տարվա ազատազրկման։

Կարիմովայի դեմ հարուցվել են գործեր՝ պետական միջոցների հափշտակման, ի հեճուկս Ուզբեկստանի Հանրապետության՝ գործարքներ կնքելու, ինչպես նաև շորթման միջոցով ուրիշի առանձնապես խոշոր չափերի ունեցվածքին տիրանալու վերաբերյալ, ասվում է դատախազության հրապարակած հաղորդագրության մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին’
Հաջորդ հոդվածը’20 տարուց ի վեր՝ Իսրայելի վարչապետի առաջին այցն Ուկրաինա’