‘Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին’

1902

Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից:

Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները դադարեցվել են:

Դանիբեկյանն ամիսներ առաջ բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը` նախաքննական մարմնի կողմից Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը ճանաչելով որպես նրա իրավունքների խախտում։ Միևնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ քրեական գործից հեռացնել Հատուկ քննչական ծառայությունում մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին։

Դանիբեկյանը քննում է նաև Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի քրեական գործը։

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկստանում ևս 2 քրգործ է հարուցվել ընդդեմ Գուլնարա Կարիմովայի’