‘Ուժեղ քամի Տաշիր քաղաքում’

323

Այսօր՝ ժամը 09.16-ին, ԱԻ նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 21-ին ժամը 18.00-ից 20.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքում գտնվող թիվ 43 ՀՓՋ-ի տանիքը՝ 100 քմ մակերեսով և երկու պատուհան, Կաթնառատ գյուղում պանրի գործարանի տանիքն ամբողջությամբ, Լեռնահովիտ գյուղի ավտոճանապարհի 6-8 կմ-ի հատվածում շրջվել են 25 էլ. սյուն և ամբողջությամբ հոսանքազրկվել է Տաշիր քաղաքը, բացառությամբ կենսաապահովման կարևորագույն օբյեկտների:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության, գյուղատնտեսության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների պատասխանատուները:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սողացեք, Յուրա՛, սողացեք, թեեւ Սարգսյանը ոսկուց չէ ‘
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». Հանրային քննարկում Մաշտոցի պուրակում’