‘Ուլե-Էյնար Բյորնդալեն. Կյանքի օրենքները’

962

Սոչիում անցկացվելիք Ձմեռային Օլիպմիական խաղերի նախաշեմին Esquire ամսագիրը զրուցել է Ձմեռային Օլիմպիական խաղերում ամենից շատ՝ 13 մրցանակ շահած 40 ամյա նորվեգացի բիաթլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենի հետ, փորձելով պարզել նրա կյանքի օրենքները: Նորվեգացին Սոչի է ներկայացել իր լավագույն մարզավիճակում և հավակնում է մեկ կամ ավելի ոսկե մեդալների:

«Չկա ավելի անկայուն փոփոխական, բան քան անդադար առաջինը լինելը»:

«Իմ մասին ես կարող եմ ասել, ոչ այդքան շատ բան: Ես ամենասովորական, նորրվեգական ընտանիքից եմ, որտեղ կան ինը կով եւ հինգ երեխաև որտեղ կովերին երբեմն ավելի մեծ ուշադրություն էին դարձնում քան երեխաներին»:

«Հաճախ ափսոսում եմ այն իմ վերաբերյալ այն երևույթների համար, որոնց մասին ոչ ոք չգիտի: Օրինակ ես հրաշալի եմ քայլում ձգած լարի վրայով, իսկ փոքր տարիքում երազում էի դառնալ սպորտային լուսանկարիչ: Նույնիսկ տեսախցիկ էի գնել»:

«Մանկության տարիներին ինձ սովորեցրեցին ճշգրտության: Այնպես որ, ես նյարդայնանում եմ եթե ուշանում հարցազրույցներից, նույնիսկ եթե ընդամենը հինգ րոպեով»:

«Շատերը կարծում են, որ հաղթանակները ի շնորհիվ դիետաների են: Բայց դա անհեթեթություն է: Ես ուտում եմ ամեն ինչ: Հիշում եմ մի անգամ մրցումներից առաջ ես երկու մեծ չիփս կերա և օգտագործեցի նրա հետ նաև Կոլա. Վերջում առաջինը հասա եզրագխին»:

«Չեմ կարծում, որ ակոհոլը – դա չարիք է: Կարևորը ճիշտ պահին դադար տալնն է: Ես օրինակ դեռևս 12 տարեկանում հասկացա, որ չեմ խմելու և այդ ժամանակից ի վեր, ալկոհոլը ինձ չի ձգում: Ճիշտ է տոներից հետո երբ բոլորը հարբում են, ես շատերին եմ ստիպված լինում տուն տանել»:

«Փոշեկուլները առանձնահատուկ տեղ ունեն իմ կյանքում: Որտեղ էլ որ ես լինեմ, միշտ հետս փոշեկուլ եմ վերցնում: Չէ որ ես 200 օր տարվա մեջ բնակվում եմ ոչ տանը և ստիպված եմ ապրել ըստ այլ մարդկանց մաքրության չափանիշների: Առաջին հայացքից հյուրանոցների գորգերը կարող են մաքուր թվալ, բայց նրանք իրականում լի են բակտերիաներով: Եվ ոչ ոք չի կարող ձեզ փրկել նրանցից»:

«Իմիջայլոց փոշելուկով ճանապարհորդելը իմ միտքը չէ: Ես այն գողացել եմ թիմի տարեց անդամներից»:

«Բիաթլոնի և բիաթլոնիստների վերաբերյալ շատ հիմարություններ են խոսում, բայց մեզ օրինակ կանանց մեջ դուր է գալիս այն ինչը գրավում է բոլորին՝ պարզ հայացք և գեղեցիկ հետույք»:

«Կյանքիս ամենառիսկային պահերը, դա երբ ձիու վրա նստած եմ լինում: Հնարավոր է դա զվարճալի թվա, բայց ինձ համար  դրա մեջ բավականին բարձր է ռիսկի գործոնը: Ես բարդանում եմ հասկանալ, թե ինչպես կարելի է ղեկավարել մի կենդանու, ով իր չափսերով շատ քիչ է տարբերվում փղից»:

«Ինձ արգելված է հիվանդանալը: Այդ պատճառով էլ փորձում եմ ձեռքսեղմումից խուսափել: Նորվեգիայում դա հնարավոր է իրականացնել, բայց այլ երկրպերում դա անելը շատ բարդ է: Շատ մարդիկ չեն հասկանում թե որքան մեծ է վարակվելու վտանգը»:

«Պետք է աշխատեք միայն այն մարդկանց հետ, ովքեր ավելի ուժեղ են ձեզանից: Միայն այդպիսիք կարող են օգնել ձեզ աճել»:

«Երկրի վրա կան երեք երևույթներ, առանց որոնց ես հանգիստ կարող եմ շարունակել ապրել՝ ալկոհոլը, թանկարժեք իրերն ու կաթնամթերքը»:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորում վիճակը ծանր է, իսկ իշխանությունները չքվել են. «ՀԺ»’