Ուլյանով․ ԱՄՆ-ի հետ երկխոսելու նախադրյալները տեսանելի չեն

158

Ռազմավարական կայունությունը վերականգնելու համար Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը վերականգնելու նախադրյալներ չեն երևում։

Այդ մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը «Известия» թերթին տված հարցազրույցում։

Խոսելով Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրի մասին՝ Ուլյանովը նշել է, որ պայմանագրի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը հրաժարվի Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականությունից։

«Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն հավաքական Արևմուտքի առջև խնդիր է դնում «ռազմավարական պարտության» մատնել մեր երկիրը, ռազմավարական կարևորություն ունեցող գործերում «բիզնեսը, ինչպես միշտ» բացարձակապես անհնար է»,- հավելել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊոլյանսկի․ ԱՄՆ վարձկանները խախտում են միջազգային իրավունքը
Հաջորդ հոդվածըԲոգդանով․ Փոխարտգործնախարարների հանդիպումը կկայանա շուտով