Պոլյանսկի․ ԱՄՆ վարձկանները խախտում են միջազգային իրավունքը

170

Ամերիկյան վարձկանները և ուկրաինացի ազգայնականները կարծում են, թե կարող են առանց որևէ հետևանքի խախտել միջազգային իրավունքը, հայտարարել է  ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ մեկնաբանելով Ուկրաինայում ամերիկացի վարձկանների գործունեության մասին The New York Times-ում հրապարակված հոդվածը։

«Թերթը հայտարարում է, թե ամերիկացի վարձկաններից ոմանց կարծիքով՝ «իրենք չպետք է անհանգստանան Ուկրաինայում պատերազմ մղելու միջազգային կանոնները խախտելու համար,- գրել է Պոլյանսկին  Twitter-ում։- Ավելացրեք դրանց նաև ուկրաինացի ազգայնականներին, որոնք նույն բանն են անում, և կհասկանաք՝ որտեղից է գալիս գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը»։

The New  York Times-ն ավելի վաղ հրապարակել է հոդված, որում նշվում է, որ Կիևի իշխանությունների կողմում կռվում են մարդիկ, «որոնց անգամ մոտ չէին թողնի մարտադաշտին՝ ԱՄՆ ղեկավարությամբ պատերազմի դեպքում»։

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ ամերիկացի վարձկաններից շատերը փորձում են ֆինանսական շահ ստանալ հակամարտությունից և կռվում են միմյանց դեմ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Էրլինգ Հոլանդին վճարել շաբաթական 570 հազար եվրո
Հաջորդ հոդվածըՈւլյանով․ ԱՄՆ-ի հետ երկխոսելու նախադրյալները տեսանելի չեն