Ուկրաինան խոստովանել է, որ խոցել է սեփական անօդաչուն

241

Նման հայտարարություն է արել Ուկրաինայի օդուժի հրամանատարությունը։

«Մայիսի 4-ին, ժամը մոտավորապես 20։00, Կիևի մարզում պլանային թռիչքի ժամանակ կառավարումը կորցրել է Bayraktar ТВ2 անօդաչու թռչող սարքը։ Քանի որ անօդաչու թռչող սարքի չվերահսկվող ներկայությունը մայրաքաղաքի երկնքում կարող էր անցանկալի հետևանքներ ունենալ, որոշում է կայացվել ոչնչացնել թիրախը։ Ափսոս էր, բայց դա տեխնիկա է, և նման բաներ պատահում են։ Հավանաբար՝ տեխնիկական անսարքություն է եղել, պատճառները պարզվում են»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ զոհեր և տուժածներ չկան։

 Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram-ալիքում գրել է, որ Կիևի երկնքում խոցված անօդաչուի բեկորներն ընկել են Կիևի արևմուտքում գտնվող առևտրի կենտրոնի վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Ցիցիպասը պարտվեց 65-րդ ռակետ Յան-Լենարդ Շտրուֆին
Հաջորդ հոդվածըԿանադան կանչել է ՉԺՀ դեսպանին և սպառնացել արտաքսել դիվանագետներին