‘Ուկրաինական ընդդիմության առաջնորդները այսօր կհանդիպեն Յանուկովիչի հետ’

727

Ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը և Օլեգ Տյագնիբոկն այսօր հայտնել են, որ մտադիր են միասին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ և նրան փոխանցել ժողովրդի պահանջները:

Խորհրդարանական ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Եվրամայդանի պահանջները նախագահին փոխանցելուց հետո ընդդիմության առաջնորդները կվերադառնան մայդան և հաշվետվություն կներկայացնեն ժողովրդին:

 «Մենք կկանգնենք և կպայքարենք՝ մինչև մեր համատեղ, ուկրաինական հաղթանակը» ,- ըստ Interfax-ի՝ եզրափակել է Յացենյուկը:

 

Նախորդ հոդվածը‘Ռաչինսկի. Միգուցե ԱԳ երկրներն ի վիճակի չէին մասնակցել այն նախագծին, որն ի սկզբանե առաջարկվում էր’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Գործ ունենք Կառավարության կողմից բիզնեսի վրա ուղղակի և բացահայտ ճնշման փաստի հետ ‘