‘Ուկրաինայի գլխավոր դատախազի գանձերը. «Ֆոտոռեպորտաժ «արյունալի» Պշոնկայի առանձնատնից»’

2830

Երեկ ուկրաինացի բոլգերներից մեկը հրապարակել է  մի շարք ուշագրավ լուսանկարներ, որոնք արվել են մինչև փետրվարի 22-ը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Պշոնկայի առանձնատանը: Ռեպորտաժը վերնագրված է «Ուկրաինայի գլխավոր դատախազի գանձերը. «Ֆոտոռեպորտաժ «արյունալի» Պշոնկայի առանձնատնից»: «Հարյուրավոր ոսկերչական իրեր, հին սրբապատկերներ, ավետարաններ, սրբերի մասունքներ, արվեստի գործեր, սառը զենքի հավաքածու, գեղանկարները, որոնցում պատկերված է հենց Պշոնկան կամ նա` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Եւ սա դեռ առանձնատան կահավորանքի և Պշոնկայի ունեցվածքի միայն մի փոքր մասն է:

Հիշեցնենք, որ Վիկտոր Պշոնկան ամբողջ կյանքը աշխատել է նախ ԽՍՀՄ, իսկ հետո Ուկրաինայի դատախազության համակարգում և պաշտոնանկ է արվել Ռադայի կողմից փետրվարի 22-ին: Այնուհետև դատախազը փորձել է լքել Ուկրաինան, սակայն սահմանապահները թույլ չեն տվել նրան նստել օդանավ, ինչից հետո Պշոնկային ուղեկցողները քաշքշուկ են հրահրել օդանավակայանում, ինչից հետո նախկին դատախազը կարողացել է լքել օդանավակայանը: Այժմ Պշոնկայի գտնվելու վայրն՝ անհայտ է:

Ամբողջական ֆոտոշարքն՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Սիսիան — Գորիս — Կապան ճանապարհահատվածում տեղ –տեղ մերկասառույց է’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի «գազային համաձայնագրերի», «Նաիրիտի» և մարտի 1-ի իրադարձությունների հանձնաժողովների ստեղծման հարցը ‘