‘Ուկրաինայի նախկին նախագահները դատապարտում են Ռուսաստանի Դաշնությանը’

963

Ուկրաինայի երեք նախկին նախագահներ՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, կշտամբել են Ռուսաստանին՝ Ղրիմի քաղաքական կյանքին միջամտելու համար: Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է «Украинская правда»ն: Հայտարարությունում ընդգծվում է, որ թերակղզու ռուսալեզու բնակչության իրավունքների խախտման վերաբերյալ շահարկումները «պետք է ստանան համապատասխան գնահատականը», իսկ ռուսաստանյան պետդումայի ներկայացուցիչների առաջարկը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ՝կարելի է գնահատել որպես «սահմանադրական կարգը տապալելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու» կոչ: «Ռուսաստանը, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ միասին, Ուկրաինայի ինքնիշխանության երաշխավորն է միջազգային համաձայնագրերի համապատասխան»,- հիշեցրել են հայտարարության հեղինակները՝ Մոսկվայից պահանջելով «հարգանք դրսևորել ուկրաինացի ժողովրդի և իշխանությունների որոշումների հանդեպ»:

Ըստ УНИАН-ի՝ փետրվարի 25-ին ՌԴ պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Ռուսաստանն ուզում է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն եթե Ղրիմը որոշում կայացնի միանալ Ռուսաստանին, ապա այդ հարցը կքննարկվի, փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Դիագնոզը հաստատվեց ‘
Հաջորդ հոդվածը‘ՃՈ-ն գարունը «դիմավորելու» է 7 նոր արագաչափերով (ցանկ)’