‘Ուկրաինայում ընդդիմությունը նախագահի թեկնածու է առաջադրել Յուլիա Տիմոշենկոյին ‘

595

Ուկրաինական միացյալ ընդդիմադիր «Բատկիվշչինա» դաշինքը նախկին վարչապես Յուլիա Տիմոշենկոյին առաջադրել է որպես նախագահի թեկնածու: Ըստ РИА-Новости-ի, նման որոշում ընդունվել է դաշինքի ընդլայնված խորհրդակցության ժամանակ:  

Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2015-ին: Ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկի խոսքերով, Տիմոշենկոյին առաջադրելու նախաձեռնությունը նպատակ ունի բացառել «ընդդիմությունը մասնատելու հնարավոր ձգտումները»: Նախաձեռնությունն ընդունվել է միաձայն:  

Տիմոշենկոյին նախագահի թեկնածու առաջադրելու առաջարկով «Բատկիվշչինան» դիմել է նաեւ այլ ընդդիմադիր ուժերի:

Նշենք, որ ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 2011-ին դատապարտվել է 7 տարա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր կնքելիս պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով:

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում հազարավոր ցուցարարներ շարժվում են դեպի նախագահի նստավայրը ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում ցուցարարները մտել են նախագահական նստավայրի տարածք ‘