‘Ուկրաինայում փնտրում են «կորած» Յանուկովիչին’

1229

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրն անհայտ է ուրբաթ երեկոյից ի վեր, այն բանից հետո, երբ երկրի ղեկավարը ընդդիմության հետ ներքին զինված առճակատումը կասեցնող համաձայնագիր է ստորագրել:

Ըստ BBC-ի, ինտերնետի միջոցով ինքնաթիռների տեղաշարժին հետեւող ակտիվիստները պնդում են, որ ենթադրաբար Յանուկովիչին պատկանող օդանավը վայրէջք է կատարել Արաբական Էմիրությունների օդանավակայաններից մեկում:  

Ավելի վաղ Խարկովի նահանգապետ Միխայիլ Դոբկինը փետրվարի 22-ին Խարկովում Ուկրաինայի հարավարեւելյան մարզերի պատգամավորների նիստ է հրավիրել` «Ուկրաինական ճակատ» հասարակական միավորման հովանու ներքո:  

 

Նախորդ հոդվածը‘Օբաման եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային բանկ. Կենսաթոշակային նոր համակարգը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ’