‘Օբաման եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը’

1017

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել, որ Ուկրաինայում նախագահի եւ ընդդիմության միջեւ պայմանավորվածությունը պետք է իրականացնել հնարավորինս արագ:  

«Նրանք համաձայնել են, որ այսօր կնքված համաձայնագիրը պետք է իրականացնել արագ, կարեւոր է երկու կողմերին դրդել խուսափել բռնությունից», — լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, նախագահները նաեւ քննարկել են Ուկրաինայի տնտեսական վիճակը եւ դրա կայունացման հնարավորությունները: 

Նախորդ հոդվածը‘Աբովյանում վրաերթի են ենթարկվել տղամարդը, կինը ու 1-ամյա երեխան’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում փնտրում են «կորած» Յանուկովիչին’