‘Ուկրաինան արգելել է ռուսաստանյան ևս չորս ֆիլմերի վարձույթը’

910

Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը հրաժարվել է վարձութային վկայական տալ ռուսաստանյան երկու ֆիլմերի և երկու սերիալների:

Փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ արգելվել են Գեորգի Մալկովի և Էմիլ Նիկողոսյանի «Мамы-3» («Մամաներ-3») և Վլադիմիր Բորտկոյի «Տարաս Բուլբա» ֆիլմերը, ինչպես նաև «Կայծքար» և «Կայծքար-2» հեռուստասերիալները:

Պետկինոյում պարզաբանել են, որ ռուսաստանյան սերիալներին վարձութային վկայական չի տրվել, քանի որ դրանք ռուսաստանյան ուժային կառույցների «դրական կերպար են ստեղծում»:

«Мамы-3»-ի վարձույթը մերժվել է, ըստ Պետկինոյի հաղորդագրության՝ «Ռուսաստանի և ռուսական արժեքների շովինիստական գովաբանության», «խորհրդային ավանդույթների նկատմամբ արհեստական կարոտաբաղձության», ինչպես նաև «ռուսական աշխարհի կայսերական գաղափարախոսության ու քարոզի» պատճառով: Իսկ «Տարաս Բուլբա» կինոնկարը, որը նկարահանվել է 2009 թ., ուկրաիանցի փորձագետների կարծիքով՝ «աղավաղում է պատմական դեպքերը, կեղծում և վարկաբեկում ուկրաինական ազգային գաղափարը»: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան հրաժարվել է արտադաշինքային կարգավիճակից’
Հաջորդ հոդվածը‘Եկատերինբուրգում բացվում է «շպարգալկաների» ցուցահանդես’