Ուկրաինան չի ընդունում, որ ՌԴ զորքը գրավել է Մարիուպոլը

437

Կիևում ընդունում են, որ ռուսաստանցի զինվորականները գրավել են Մարիուպոլի մեծ մասը, սակայն հայտարարում եմ, որ քաղաքը դեռևս Ուկրաինայի վերահսկողության տակ է մնում։

Նախագահ Զելենսկին պնդում է, որ ուկրաինացի զինվորները շարունակում են մի քանի շրջանների պաշտպանությունը, խոսքը, մասնավորապես, «Ազովստալ» գործարանի և հարակից տարածքների մասին է։

Այդ մասին հայտարարել է նաև Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն՝ մեկնաբանելով Մոսկվայի հայտարարությունը քաղաքը գրավելու վերաբերյալ։

«Մարիուպելը եղել է, կա և մնում է այսօր ուկրաինական։ Որովհետև մեր խիզախ մարտիկները, մեր հերոսները պաշտպանում են՝ որքան հնարավոր է։ Թե այնտեղ ինչ հայտարարություններ են անում՝ կարևոր չէ։ Քաղաքը կա և կլինի ուկրաինական»,- ասել է Բոյչենկոն։

Մարիուպոլի առման մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Ռազմական գերատեսչությունը հայտարարել է մոտ օրերս նաև «Ազովստալը» գրավելու մտադրության մասին, սակայն Պուտինը հրապարակավ կարգադրել է չեղարկել գրոհը։

Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ դա չի նշանակում, որ ռուսաստանյան գործողության պլանը փոխվել է։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԶատկական զինադադար չի լինի
Հաջորդ հոդվածըՓաստաբանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան` Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու խնդրանքով