‘Ուկրաինացի փորձագետ. Եթե ընդդիմությունը հասնի իշխանության, դա կարճատեւ կլինի’

936

Ցավոք, ընդդիմադիր ուժերի` գոյություն ունեցող փոխդասավորության պարադոքսը պայմանավորում է Ուկրաինայի ներկայիս քաոսային իրավիճակը: ԱրմԻնֆո գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և անդրատլանտյան հետազոտությունների կենտրոնի (Ուկրաինա) նախագահ Ալեքսեյ Կոլոմիեցը: 

«Ընդդիմության վստահությունը, և, թերևս, արդեն լեգիտիմությունը սարսափելիորեն նվազում է: Եվ այդ մարտահրավերը գերիշխող է դառնում: Այդ պատճառով, եթե ներկայիս ընդդիմությունը  հասնի իշխանության, դա խիստ կարճատև կլինի»,- ընդգծել է նա:

Կոլոմիեցը բարձր է գնահատում Ուկրաինայի ժամանակավոր, անցումային կառավարության ստեղծման հավանականությունը: Սակայն, դա կլինի մահապարտների, կամիկաձեների կառավարությունը, և այդ կառավարությունը կգոյատևի ընդամենը մի քանի ամիս`մինչև ընտրությունները: Ողջ հարցն այն է, թե ինչ ընտրություններ դրանք կլինեն`խորհրդարանական, թե՞ նախագահական:

Նախորդ հոդվածը‘Մագիլի քարանձավ. Չղջիկների պահպանում, թե՞ զբոսաշրջության զարգացում’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում բողոքի ցույցն ավարտվել է բախումներով’