Ուկրաինա․ Չճանաչված «հանրապետություններում» ուկրաինացի գերիների թիվը հասնում է 8 հազարի

391

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում չճանաչված Լուգանսկի ժողովրդական հանրապետության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

«Ռազմագերիները շատ են։ Իհարկե, դրանք ավելի շատ են Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում, բայց մեզ մոտ էլ բավական թվով կան, և հիմա ընդհանուր թիվը մոտավորապես 8 հազարի չափ է։ Դա շատ շատ է, և ամեն օր տառացիորեն հարյուրներով ավելանում են»,- դեսպանի խոսքն են մեջբերել ռուսաստանյան լրատվական գործակալությունները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿուբայի նախագահը տեղեկացրել է, որ չի մասնակցի Ամերիկաների գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըԱՄՆ․ «Անձնագրեր տալով՝ Ռուսաստանն ուզում է իր կամքը պարտադրել Ուկրաինայի ժողովրդին»