ԱՄՆ․ «Անձնագրեր տալով՝ Ռուսաստանն ուզում է իր կամքը պարտադրել Ուկրաինայի ժողովրդին»

380

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները ռուսաստանյան զորքերի վերահսկողության տակ գնտվող ուկրաինական տարածքներում։

«Մենք տեսել ենք, թե ինչպես են ռուսաստանյան զորքերը բռնի կերպով մարդկանց տեղափոխում օկուպացված տարածքներից։ Տեսել ենք, թե  ինչպես են ռուսաստանյան զորքերը ուկրաինացիներին տեղափոխում, այսպես կոչված՝ զտման ճամբարներ։ Տեսել ենք ռուսաստանյան զորքերի փորձերը՝ այլ ձևերով հնազանդեցնելու ուկրաինացի ժողովրդին օկուպացված տարածքներում»,- հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Մայիսի 25-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներին հեշտացված կարգով ռուսաստանյան քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ։

Փրայսն այս գործողությունները համեմատել է Ռուսաստանի նախկին փորձերի հետ՝ «բեմադրված հանրաքվեներ կազմակերպելու, որոնք կոչված էին լեգիտիմություն տրամադրել Ուկրաինայի գրավված տարածքներում Ռուսաստանի կառավարմանը»։ 

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինա․ Չճանաչված «հանրապետություններում» ուկրաինացի գերիների թիվը հասնում է 8 հազարի
Հաջորդ հոդվածըԶելենսկի․ Ուկրաինան իր տարածքները չի զիջի Ռուսաստանին