‘Ուկրաինա. Բողոքի ցո՞ւյց, թե՞ նոր հեղափոխություն’

1161

Սպեցնազի օգնությամբ Կիևի կենտրոնում բողոքի ցույցը ցրելուց հետո ընդդիմությունը հայտարարել է անժամկետ հանրահավաք անցկացնելու մասին: Նույնիսկ գիշերը Անկախության հրապարակում (Նեզալեժնոստ Մայդանում) էին մնացել եվրաինտեգրացիայի հազարավոր կողմնակիցներ, որոնք պահանջում են կառավարության և նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը: Կազմակերպիչների տվյալներով՝ նախորդ օրը բողոքի ցույցերին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից, ՆԳՆ-ն նշում է 30-40 հազար: Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են գրոհով վերցնել կառավարական հաստատությունները, այդ թվում նաև նախագահի նստավայրը: Ի դեպ, ընդդիմությունն այդ անկարգությունները համարում է իշխանությունների կազմակերպած սադրանք, որը նպատակ ուներ վարկաբեկել բողոքի խաղաղ ցույցը: Մասնավորապես, Վիտալի Կլիչկոյի կարծիքով՝ «Միլիցիան ամեն ինչ անում է՝ մարդկանց հրահրելու և սպեցնազի ուժերը գործի դնելու համար: Այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է երկրում, պատասխանատու է նախագահը, և հենց այդ պատճառով էլ կառավարությունը պետք է հրաժարական տա, չէ՞ որ այն չի ներկայացնում ժողովրդին»:

Երեկոյան լարվածությունը մի քիչ թուլացել է: Եվրամայդանում, ինչպես ընդդիմությունն է այժմ անվանում հրապարակը, ամբողջ գիշեր շարունակվել է հանրահավաքը, վրաններ են տեղադրվել: « Այն, ինչ այս օրերին կատարվում է Կիևում, արդեն հեղափոխություն են անվանում: Ընդդիմությունը բոլորին կոչ է անում գալ Եվրամայդան և այնտեղ վրաններ տեղադրել: Այսօրվանից սկսած՝ ցուցարարները մտադիր են ամբողջությամբ արգելափակել կառավարության աշխատանքը», Կիևից հաղորդել է EvroNews-ի թղթակիցը:

Նախորդ հոդվածը‘Կարգին Հայկո. Փաստորեն, Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հզոր պաշտոն ա’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը մի քանի քաղաքացիների ազատ է արձակել’