‘4 հազար ոսկյա իրեր, 873 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ. Կառավարությունը վաճառում է վերջինը. «ՀԺ»’

2866

Առաջիկայում ՀՀ կառավարությունը վաճառքի կհանի պետական գանձարանում առկա մոտ 67 կիլոգրամ ընդհանուր քաշով 14 հազար 761 հատ ոսկյա իրեր, 873 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ, 102 կիլոգրամ կուլտիվացված մարգարիտ և այլն:

Նշված իրերի վաճառքը տեղի է ունենալու բաց աճուրդով։ Համենայնդեպս, այդպիսի կարգ է սահմանելու կառավարության նիստում այսօր ընդունվելիք որոշումը։ Գանձարանում առկա նշված իրերի վաճառքը, ինչպես արդեն նշել էինք, կառավարությունը պատճառաբանել է «պետական սեփականություն հանդիսացող «մետաղների և թանկարժեք քարերի կառավարման արդյունավետության բարձրացման» անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք, որ նույն պատճառաբանությամբ 10 տարի առաջ Տիգրան Սարգսյանի ղեկավարած ՀՀ կենտրոնական բանկը վաճառեց պահուստավորված 17 տոննա ոսկին, որից հետո ոսկու գինը միջազգային շուկայում աճեց 4 անգամ»,–գրում է թերթը։Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ուշագրավ դրվագներ «խոպան» փախած ՀՀԿ-ական նախարարի կենսագրությունից. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Քոլեջի տնօրենին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում. «Առավոտ»’