‘Ուրուգվայում հասկանում են, որ կան երկրներ, որոնք ևս ինքնորոշվելու օրինական ցանկություն ունեն’

858

Ուրուգվայում ընդունում ու հասկանում են, որ մյուս ժողովուրդներ ևս ունեն ինքնորոշման օրինական ցանկություն: Այս մասին այսօր իր ելույթում հայտարարել է Ուրուգվայի հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն՝ ԼՂՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ պատգամավորական կազմի և ճանաչողական այցով Արցախ ժամանած Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի պատվիրակության հանդիպման ժամանակ։

Իր խոսքում Խորխե Օռիկոն շեշտել է, որ Ուրուգվայը, լինելով փոքր երկիր, միշտ ազատության կողմնակից է։ «Մենք մեզ միշտ ազատ ենք զգացել և նվիրված ենք ազատությանը։ Գտնում ենք, որ ճանապարհը ազատությունն է։ Մեր երկիրը պաշտոնական դիրքորոշում չունի այս հարցի կապակցությամբ, բայց ոչ ոք չի հակադրվում այն իրողությանը, որ կա այստեղ»,-ընդգծել է ներկայացուցիչների պալատի նախագահը՝ հավելելով, որ թեկուզ փոքր երկիր են, բայց պատրաստակամ են աջակցել։

«Մենք կողմնակից ենք հակասությունների խաղաղ լուծմանը։ Ուրուգվայում բոլորը հասկանում են, որ կան երկրներ, որոնք նույնպես ինքնորոշվելու օրինական ցանկություն ունեն, և կա միջազգային դատարան, որը կարող է բոլոր հակասությունները լուծել։ Մենք պատրաստակամ ենք համակգործակցել այն բոլոր հարցերում, որոնք միտված են խաղաղ կարգավորմանը»,-եզրափակել է Խորխե Օռիկոն։

Հանդիպման վերջում, շնորհակալություն հայտնելով հյուրերին, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այսօրը հիշարժան է ԱԺ տարեգրության մեջ, և այն սկիզբ է դնում մի նոր գործընթացի, որն անպայման շարունակություն է ունենալու:

 

Աղբյուրը՝ karabakh-open.info

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյան. Ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ, եթե դատարան չունեք’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի տեսակետը’