‘Չավիի առաջին տիտղոսը մարզչական կարիերայում ‘

762

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին առաջին տիտղոսն է նվաճել մարզչական կարիերայում։ Քաթարի «Ալ Սադը» Չավիի գլխավորությամբ Շեյխ Յասիմի գավաթի խաղարկության եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել է «Ալ Դուխայլին»։ Առաջին տիտղոսը նվաճելու համար Չավիից պահանջվեց երեք հանդիպում։

«Ալ Սադը» 15-րդ անգամ է նվաճում այս գավաթը, իսկ ակումբը պատմության ընթացքում նվաճել է 70 տարբեր տիտղոսներ։

Չավին «Ալ Սադը» գլխավորել է ակումբում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո՝ այս տարվա մայիսի 20-ին։

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն 80 միլիոն եվրո է առաջարկում Պաուոլո Դիբալայի համար’
Հաջորդ հոդվածը‘Հավելյալ միջոցներ՝ զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար’