‘ՊՍԺ-ն 80 միլիոն եվրո է առաջարկում Պաուոլո Դիբալայի համար’

777

Փարիզի ՊՍԺ-ն Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի համար առաջարկում է 80 միլիոն եվրո, հաղորդում է Daily Mail-ը։

Դիբալայի գործակալ Խորխե Անտունը կհանդիպի ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ եւ կփորձի կարճ ժամանակում ավարտել գործարքը։ Թուրինյան ակումբը ցանկանում է վաճառել Դիբալային, որպեսզի ստացած գումարով ձեռք բերի Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին։

Անցած մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ․ Բանվորներին առաջարկել են արտաժամ մասնակցել Թրամփի հանրահավաքին’
Հաջորդ հոդվածը‘Չավիի առաջին տիտղոսը մարզչական կարիերայում ‘