‘Չավին կստանա MARCA Leyenda մրցանակը’

949

«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսին, ով ներկայումս հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադ» ակումբում, կհանձնվի MARCA Leyenda մրցանակը:

Marca-ն պարգևատրում է պրոֆեսիոնալ մարզիկներին 1997 թվականից: Ժամանակին պարբերականի պատվավոր մրցանակին են արժանացել Դիեգո Մարադոնան, Մայքլ Ջորդանը և այլք:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Չավին մեծ հաջողությունների է հասել ինչպես ակումբում, այնպես էլ Իսպանիայի հավաքականում: 2010 թվականին ազգային թիմի կազմում նա աշխարհի չեմպիոն է դարձել, 2008 և 2012 թվականներին նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Մինյոլեին’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic․ Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է’