‘Չավին` վան Գալի, Վալդեսի և Մոուրինյուի մասին’

912

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին խոսել է մարզիչ Լուի վան Գալի հետ աշխատանքի մասին, ում ղկավարությամբ ֆուտբոլիստն իր նորամուտն է նշել կատալոնական ակումբի հիմնական կազմում:

-Վան Գալը լավ մարդ է և շատ լավ մարզիչ: Նա շատ ուժեղ բնավորություն ունի: Պրեմիեր լիգայում վան Գալն իրեն հանգիստ է պահում, քանի որ ճնշումն այդքան շատ չէ: Նա շատ ավելի հանգիստ է, եթե համեմատենք այն ժամանակների հետ, երբ աշխատում էր «Բարսայում» կամ «Բավարիայում»: 

Վան Գալն ազնիվ է, նա համակարգված մոտեցում ունի և կատարելության է ձգտում: Նա շատ պահանջկոտ է և ձգտում է այնքան բարձր մակարդակի հասնել, որքան հնարավոր է:

Ժամանակին վան Գալի գլխավորությամբ առաջին երկու մարզումներից հետո ես մտածեցի` սա ի՞նչ հիմար է: Մեկ շաբաթ անց ինքս ինձ ասացի` նա իրավացի է: Այդ մարդը միշտ կմնա իմ սրտում:

«Մանչեսթեր Յունայթեդում» Վիկտոր Վալդեսի հետ կապված իրավիճակի մասին. «Վան Գալն ու Վալդեսը երկու ուժեղ անհատականություններ են: Բայց Վիկտորի համար ծանր իրավիճակ է: Հուսանք, որ նա ելք կգտնի այդ իրավիճակից:

Ես ցավում եմ Վիկտորի համար: Նա փայլուն պրոֆեսիոնալ է և լավ մարդ: Նա մարզվում է, քրտնաջան աշխատում: Վալդեսը կվերադառնա ֆուտբոլ: Նրա համար ավելի լավ է, երբ խաղում է»:

Վան Գալի շտաբում Մոոուրինյուի դերի մասին«Հիմարություն կլինի ասելը, որ Ժոզեն այդ ժամանակ պարզապես թարգմանիչ էր: Նա մարզչի օգնական էր, քանի որ հասկանում էր ակումբի փիլիսոփայությունը և շատ հարցերում համապատասխանում էր վան Գալին: Խաղացողները նրան շատ էին հարգում:

Նա երբեմն միայնակ մարզում էր երկրորդ թիմին և հոյակապ էր: Ես զարմացած եմ, որ Մոուրիմյուն հայտնի դարձավ որպես այլ խաղային ոճի մարզիչ, ավելի պաշտպանական: Նա մեզ հետ իրեն այդպես չէր պահում»:

Նախորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում’
Հաջորդ հոդվածը‘Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը’