‘Չավի․ Եթե որոշողը լինեի ես, Նեյմարին կվերադարձնեի «Բարսելոնա»’

1006

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, Քաթարի «Ալ Սադի» մարզիչ Չավին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է։ Ինձ ասել են, որ նա կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Եթե որոշողը լինեի ես, ապա անպայման կվերադարձնեի Նեյմարին» — ասել է 39-ամյա նախկին ֆուտբոլիստը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՍԺ-ն ցանկանում է մինչև հուլիսի 31-ն ազատվել Նեյմարից, որի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» ու «Յուվենտուսը»։

Նախորդ հոդվածը‘Զինված հարձակում Օզիլի եւ Կոլաշինացի վրա Լոնդոնում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» մտադիր է ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 150 միլիոն եվրո’