‘Զինված հարձակում Օզիլի եւ Կոլաշինացի վրա Լոնդոնում (տեսանյութ)’

1112

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլն ու Զեադ Կոլաշինացը զինված հանցագործների հարձակման են ենթարկվել Լոնդոնի հյուսիսային հատվածում։ Ֆուտբոլիստները եղել են ավտոմեքենայում, երբ հանցագործները մոպեդներով հարձակվել են նրանց վրա եւ փորձել կողոպտել, հաղորդում է Daily Mail-ը։

Օզիլը դուրս է եկել ավտոմեքենայից եւ օգնության դիմելու համար վազելով մտել է Likya ռեստորան։ Կոլաշինացն այդ ընթացքում դիմադրություն է ցույց տվել դանակներով զինված կողոպտիչներին, որոնք հեռացել են։

«Արսենալի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ ֆուտբոլիստները չեն տուժել։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» 90 միլիոն եվրո է պահանջում Լուկակուի համար’
Հաջորդ հոդվածը‘Չավի․ Եթե որոշողը լինեի ես, Նեյմարին կվերադարձնեի «Բարսելոնա»’