‘«Բարսելոնան» մտադիր է ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 150 միլիոն եվրո’

1051

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից ստանալ առնվազն 150 միլիոն եվրո ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի եւ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի տրանսֆերների ծախսերը փոխհատուցելու եւ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար, հաղորդում է ESPN-ը։

Շահավետ առաջարկների դեպքում կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել Ֆիլիպե Կոուտինյոյին, Ռաֆինյա Ալկանտարային, Իվան Ռակիտիչին, Մալքոմին, Սամուել Ումտիտիին եւ Արտուրո Վիդալին։

Գրիզմանի համար «Բարսելոնան» վճարել է 120 միլիոն եվրո, Դե Յոնգի համար՝ 75 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘Չավի․ Եթե որոշողը լինեի ես, Նեյմարին կվերադարձնեի «Բարսելոնա»’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար’