Չավուշօղլու․ ԵՄ–ն չի կարող ՆԱՏՕ-ի այլընտրանքը լինել

570

ՆԱՏՕ-ն պետք է մնա Եվրատլանտյան անվտանգության առանցքային տարրը, ԵՄ-ն նրա այլընտրանքը չէ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Որոշ երկրներ փորձում են ԵՄ-ն ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք։ Դա ոչ կառուցողական և անիրական մոտեցում է։ Անդրատլանտյան անվտանգության անխախտությունը մեր հիմնարար սկզբունքն է»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Միջազգային անվտանգության ակադեմիայի տեսակոնֆերանսում։

Ըստ Չավուշօղլուի՝ դաշինքը փոփոխվում է և փորձում է հարմարվել նոր իրողություններին՝ այդ ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացնելով  ՆԱՏՕ 2030 ծրագրի շրջանակներում «քաղաքական չափումների» ուժգնացմանը։ Թուրքիան, որպես մի երկիր, որը բանակների հզորության տեսակետից երկրորդն է ՆԱՏՕ-ում և հինգերորդ տեղն է զբաղեցնում դաշինքի գործողություններին և առաքելություններին մասնակցությունների թվով, ակտիվ դերակատարում ունի այդ պայմաններում, նշել է Չավուշօղլուն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌյաբկով․ «Հյուսիսային հոսք-2»-ը դարձրել են մանրադրամ
Հաջորդ հոդվածըԳԴՀ նախագահը հանդես է եկել տոնական ուղերձով