‘«Չելսին» հաղթեց «Տոտենհեմին», «Մանչեսթեր Սիթիին»՝ «Սանդերլենդին», այլ արդյունքներ (տեսանյութ)’

803

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Չելսին» տանը 3:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: Ժոզե Մոուրինյոյի թիմը 36 միավորով առաջին տեղում է: «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սանդերլենդի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն:

«Արսենալը» խաղի ավարտից մեկ րոպե առաջ գրավեց  «Սաութհեմպթոնի» դարպասը և հաղթեց նվազագույն հաշվով:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Չելսի» — «Տոտենհեմ»՝ 3:0

Էդեն Ազար, 19, Դիդյե Դրոգբա, 22, Լոիկ Ռեմի, 73

«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի»՝ 1:4

Կոնոր Վիկման, 19 — Սերխիո Ագուերո, 21, 71, Ստեւան Յովետիչ, 39, Պաբլո Սաբալետա, 55

 «Արսենալ» — «Սաութհեմփթոն»՝ 1:0

Ալեքսիս Սանչես, 89

 «Էվերթոն» — «Հալ Սիթի»՝ 1:1

Ռոմելու Լուկակու, 34 — Սոնե Ալուկո, 59

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը Կուդրինի դիտարկումներով փակուղի մտցրեց փոխվարչապետին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավորանք՝ Աշոտ Սարգսյանին’