‘«Չելսին» հետաձգում է Կոնտեի հետ պայմանագրի կնքումը’

1107

Լոնդոնյան «Չելսին» ուզում է հետաձգել Անտոնիո Կոնտեի նշանակումը որպես թիմի գլխավոր մարզիչ, եւ պայմանագրի ստորագրումը հայտարարել ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպումից հետո:

Մարզչի եւ ակումբի միջեւ բանակցությունները եզրափակիչ փուլում են: Իտալացի մասնագետի պայմանագիրն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ավարտվում է Եվրո-2016-ից հետո, եւ նա ձգտում է վերադառնալ ակումբային աշխատանքի:

Բանակցությունները կավարտվեն 10-օրյա ժամկետում, բայց Կապույտների ղեկավարությունը չի ուզում թիմին շեղել Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի միլիարդատերը դարձել է Լոնդոնի «Արսենալի» երկրորդ խոշոր բաժնետերը’
Հաջորդ հոդվածը‘ ՊՍԺ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ’