«Չելսին» պետք է վաճառվի 81 օրում, այլապես կենթարկվի պատժամիջոցների

442

Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը պետք է 81 օրում վաճառի Լոնդոնի «Չելսին» առանց շահույթի, այլապես ակումբը եւս կհայտնվի պատժամիջոցների տակ, հաղորդում է Sky Sports-ը։

Աբրամովիչի բոլոր հաշիվներն ու ակտիվները սառեցվել են։ «Չելսիին» թույլատրվել է մինչեւ մայիսի 31-ը զբաղվել միայն ֆուտբոլային գործունեությամբ։ Ակումբի առեւտրային գործունեությունը դադարեցվել է։ Հովանավորները մտադիր են խզել համագործակցությունը։

Աբրամովիչը այս շաբաթ մերժել է մի քանի առաջարկ, քանի որ գործարքից ակնկալում է 4 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածըՉի բացառվում, որ Meta-ի օգտատերերը հավասարեցվեն ծայրահեղականների
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 3։2, Ռոնալդուի հեթ-տրիկը (տեսանյութ)