«Չելսին» 15 միլիոն եվրո կվճարի «Ինտերի» կիսապաշտպանի համար

220

Լոնդոնի «Չելսին» համաձայնության է հասել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հետ 19-ամյա իտալացի կիսապաշտպան Չեզարե Կասադեիի տեղափոխության հարցում, հաղորդում է Sky Sport-ը։

Իտալիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացողի տրանսֆերի համար անգլիական ակումբը կվճարի 15 միլիոն եվրո, հատագայում հնարավոր է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

Այս շաբաթ Չեզարե Կասադեին Լոնդոնում բուժզննում կանցնի եւ կկնքի վեց տարվա պայմանագիր։

Չեզարե Կասադեին ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ինտերի» գլխավոր թիմում։

Նախորդ հոդվածըԳարի Նեւիլ․ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է գերեզմանոց ֆուտբոլիստների համար
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ ԶԱԷԿ-ից էներգիա գողանալու վերաբերյալ WSJ-ի հոդվածը հերթական անհեթեթությունն է