‘Չեխիայում 16 մարդ մահացու թունավորում է ստացել կեղծ ոգելից խմիչքներից’

1297

Չեխիայում կեղծ ալկոհոլի վաճառքի պատճառով առնվազն 16 մարդ է մահացել, ևս 22-ը ծանր վիճակում են:

Խանութներում ազատ վաճառվել է ոգելից խմիչք, որը պարունակել է մեթիլ սպիրտ: Տուժածների մի մասը կուրացել է, իսկ մյուս մասի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել նրանց արհեստական կոմայի մեջ մտցնել,- հայտնում է BBC-ն:

Վաճառված խմիչքներն արտադրող ընկերության ներկայացուցիչները հրաժարվում են պատասխանատվություն կրել կատարվածի համար՝ ասելով, որ իրենց ապրանքանիշը կեղծվել է:

Չեխայի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել և ժամանակավորապես արգելել ոգելից խմիչքների արտադրությունն ու վաճառքը: Կատարվում է նախաքննություն:

Մեթիլ սպիրտը կամ մեթանոլը նյարդաերակային համակարգը վնասող ուժեղ թույն է, որի նույնիսկ չնչին առկայությունը սննդի մեջ առաջացնում է կուրություն և կաթվածահար անում արյան շրջանառությունը:

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի նախագահը խեղաթյուրում է փաստերը. Ռ.Քոչարյանի գրասենյակ’
Հաջորդ հոդվածը‘ Այլընտրանքային էներգիա՝ կանաչ տարածքների ոչնչացման հաշվին’