‘Չեմպիոնների լիգա. հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները’

1442

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: 

1/4 եզրափակչի արգելքը հաղթահարեցին «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և «Ատլետիկոն»: «Ռեալը» պայքարից դուրս թողեց «Վոլֆսբուրգին», «Մանչեսթեր Սիթին»՝ «Պարի Սեն Ժերմենին», «Բավարիան»՝ «Բենֆիկային», իսկ «Ատլետիկոն»՝ գործող գավաթակիր «Բարսելոնային»:

Կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է ապրիլի 15-ին, Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում: Կիսաեզրափակչի առաջին խաղերը կայանալու են ապրիլի 26-ին և 27-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-ին և 4-ին: Մրցաշարի եզրափակիչ խաղը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Գիշերն արձանագրվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ’