‘ՊԲ. Գիշերն արձանագրվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ’

1742

ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավո րպայմանավորվածության խախտումներ: Մասնավորապես առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ևհարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ)արկակոծել է հայկական դիրքերը: Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդիհատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկվածգործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկը հրաժարական է տվել’