‘Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն իսլամական աշխարհին կոչ է արել ավելի զգայուն լինել ղարաբաղյան խնդրի նկատմամբ’

737

Թուրքիայի ազգային մեծ խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկն իսլամական աշխարհին կոչ է արել ավելի զգայուն վերաբերմունք դրսևորել ղարաբաղյան խնդրի նկատմամբ, Trend-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: «Մենք ակնկալում ենք իսլամական աշխարհի ավելի զգայուն վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, քանի որ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է», հայտարարել է Չիչեկը՝ ելույթ ունենալով Սուդանի մայրաքաղաք Խարթումում անցկացվող՝ Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանների միության 8-րդ նստաշրջանում: «Ադրբեջանական ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում գրեթե մեկ միլիոն մարդ դարձել է հարկադրյալ վերաբնակիչ: Բացի դրանից՝ կան իսլամական աշխարհի խնդրահարույց այլ տարածաշրջաններ ևս՝ Պակիստանը, Մյանման, որոնց նույնպես պետք է ուշադրություն հատկացնել», -ասել  է Չիչեկը և հավելել, որ եթե իսլամական աշխարհն անհրաժեշտ ուշադրություն չդրսևորի առկա խնդիրների նկատմամբ, ապա իրենց նստաշրջանն անարդյունավետ կլինի: 

Նախորդ հոդվածը‘Սալոնիկում մառախուղի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Չենք լռելու. Կաթողիկոսի ապազգայնության հետևանքները (տեսանյութ)’