‘«Չենք լռելու»-ն դեմ է պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու որոշմանը’

932

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը բողոքի ակցիա կանցկացնի ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ պատմության հուշարձանների տեղափոխման: Այս մասին iLur.am-ին հայտնում են «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայությունից: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանի մարզերում գտնվող պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու մասին կառավարության որոշումը: Մշակույթի տխրահռչակ նախարարի կողմից սանձազերծած այս հերթական խայտառակ գործընթացը ոչ այլ ինչ է, քան սեփական բուռն գործունեության իմիտացիա: 

«Չենք լռելու»-ն բոլորին կոչ է անում վաղը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13:30-ին, միանալ ՀՀ կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից նախաձեռնած բողոքի ակցիային: Մասնակիցները համապատասխան նամակ-պահանջագիր կհանձնեն, այնուհետև երթով կշարժվեն դեպի մշակույթի նախարարություն: 

Բավակա՛ն է պղծեք մեր կապը արմատների հետ»:

 

 

Նախորդ հոդվածը‘Ընդդիմադիր գործիչ. Սահակաշվիլու որդին մասնակցել է Իվանիշվիլու հանրահավաքներին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայկական ԱՆ-12-ը Էրզրումից մեկնել է Հալեպ ‘