Չեն ճանաչում, բայց բանակցում են

391

Երեքշաբթի ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները Դոհայում հանդիպում են թալիբների ղեկավարության հետ։

ԵՄ մամուլի քարտուղար Նաբիլլա Մասսրալին պնդում է, որ Աֆղանստանում թալիբների իշխանությունը ճանաչելու մասին խոսք չկա, դրա փոխարեն քննարկվելու են հումանիտար հարցեր, ինչպիսիք են բոլոր ցանկացողների ազատ ելքը երկրից, կանանց, էթնիկ և այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։

Արևմուտքն ուզում է նաև թալիբներից խոստումներ կորզել, որ նրանք ապաստան չեն տա տարբեր տեսակի ահաբեկիչների, ներառյալ ջախջախված ԻՊ-ի գրոհայիններին։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը տեղեկացրել է, որ Բրյուսելն արդեն մեծացրել է Աֆղանստանին հատկացվող օգնության ծավալները, թեև դա դեռ կարող է բավարար չլինել սովը և հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

Թալիբները հաստատել են հանդիպմանը մասնակցելու իրենց պատրաստակամությունը, իսկ թալիբների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթաքին ընդգծել է, որ շարժումը ցանկություն ունի դրական հարաբերություններ ստեղծել արտաքին աշխարհի հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» նոր տիտղոսային հովանավորի փնտրտուքների մեջ է
Հաջորդ հոդվածըG20 -ի առցանց գագաթնաժողովը Աֆղանստանի վերաբերյալ