‘ՉԺՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել է արտասահմանյան մակնիշի ծառայողական մեքենայից’

893

ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին իր ծառայողական ավտոմեքենան փոխարինել է հայրենական արտադրության մեքենայով, այսօր հաղորդել է Չինաստանի ԱԳՆ-ն: Երկուշաբթի օրվանից նախարարը կերթևեկի Hongqi («Կարմիր դրոշ») մակնիշի H7 ավտոմեքենայով: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, այդ քայլը կապված է կենտրոնական կառավարության որոշման հետ՝ պաշտոնեական ավտոպարկն աստիճանաբար փոխարինել չինական արտադրության ավտոմեքենաներով: Այժմ Չինաստանում պետական պաշտոնյաների հիմնական ծառայողական մեքենան տարբեր մոդիֆիկացիաների, բայց Չինաստանում հավաքված Audi-ն է: Պաշտոնյաների համար ավտոտրանսպորտի ձեռքբերման նոր կանոնների համաձայն՝ չինական արտադրության մեքենաները պետք է կազմեն  դրա առնվազն կեսը: Նախարարի կարգի պաշտոնյայի համար ավտոմեքենայի առավելագույն արժեքը 450 հազար յուանից (մոտավորապես՝ 73 հազար դոլար) իջեցվել է 350 հազարի (57 հազար դոլար), փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սկանդալ. Էներգետիկայի նախարարը քննարկել է «ՀայՌուսԳազԱրդ»-ը ամբողջությամբ Գազպրոմին հանձնելու հարցը (Թարմացված, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» էլ հետաքրքվեց Մխիթարյանով. Cheshire-today’