‘ՉԺՀ նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիա այցելելու՝ Եղիսաբեթ II-ի հրավերը’

883

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը ընդունել է թագուհի Եղիսաբեթ II-ի հրավերը՝ պաշտոնական այց կատարելու Մեծ Բրիտանիա: Հրավերը երկուշաբթի օրը փոխանցել է միապետուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը, որն այժմ Պեկինում է:

«Հուսով եմ՝ թագուհու հրավերով այս տարվա ընթացքում կայցելեմ Մեծ Բրիտանիա,- ասել է Սի Ցզինպինը և հավելել:- Մեծ Բրիտանիայի արքայական տունը մեծ հեղինակություն ունի իր երկրում և աշխարհում, նրա ներկայացուցիչները երկար տարիներ ի վեր հոգ են տանում չին-անգլիական հարաբերությունների պահպանման և զարգացման ուղղությամբ»:

Արքայազն Ուիլյամը նշել է Չինաստանի և Թագավորության երկարատև փոխհարաբերությունների մասին: «Հուսով եմ, որ իմ ավանդը կներդնեմ ՉԺՀ-ի և Մեծ Բրիտանիայի համագործակցության հարցում, հատկապես՝ երիտասարդական փոխանակումների ոլորտում»,- ասել է արքայազնը:

ՉԺՀ նախագահի՝ Լոնդոն այցի ժամկետները կճշտվեն ավելի ուշ, փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իրաքի բանակը փորձում է ազատագրել Թիքրիթը’
Հաջորդ հոդվածը‘Հայլուրի «նամուսով» բազմակարծությունը’